Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իշխան Սաղաթելյան. Փաշինյանի համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը

Իշխան Սաղաթելյան. Փաշինյանի համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը
19.12.2020 | 21:49

Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։


«Այսօր նա, ըստ էության, պղծեց Եռաբլուրը։ Նա կրկին երկիրը տանում է ցնցումների հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի։ Բոլորին արդեն ակնհայտ է, որ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի ներքին կայունությունը և համերաշխությունը», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, թե վարչապետին պետք է հեռացնել հայրենիքը փրկելու համար։ «Պետք է կասեցնել մեր երկրի անկումը, կանխել պետական ինստիտուտների քայքայումը, պաշտպանել երկրի սահմանները և անվտանգությունը, կանխել երկրին սպասվող սոցիալ-տնտեսական կոլապսը և հումանիտար աղետը», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Դիտվել է՝ 3202

Մեկնաբանություններ